English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Friday, December 16, 2011

Культурная мозаика

in Armenian
Մշակութային Խճանկար

Yezidi community of Armenia
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Եվրասիաե համագործակցություն հիմնադրամի և «Երևանի Երիտասարդական բանկիե աջակցությամբ իրականացվող, «Հայ առաջադեմ երիտասարդությունե ՀԿ-ի «Մշակութային խճանկարե ծրագիրը:


Միջոցառմանը ներկա էին գտնվում Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով ներկաները ծանոթացան համայնքներին:

Yezidi community

«Մշակութային խճանկարե ծրագիրը նպատակ ունի ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների միջոցով հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին: Ծրագիրը հայ երիտասարդների շրջանում խթանում է եվրոպական երիտասարդական արժեքները և ներկայացնում Հայաստանի մշակութային բազմազանությունը:

Եզդիական համայնքը ներկայացնում էր Եզդիների ազգային միության նախագահի տեղակալ, ՀՀ Եզդիների ազգային միության ''Էզդիխանա'' պաշտոնաթերթի խմբագիր Խդր Հաջոյանը: 


Եզդիական համայնքը ներկայացրեց միջոցառման հյուրերին եզդիական ազգային տարազը, ազգային ուտեստ, որը եզդիերենով կոչվում է ''շըլըկ'', եզդիերեն 1-ից 8-րդ դասարանների դպրոցական դասագրքերը, եզդիական պաստառ, որի վրա պատկերված են եզդի ժողովրդի ազգային հերոսները, երաշժտական գործիքներ և եզդիական ազգային պարերը: 

Դեկտեմբերի 17-ին «Մշակութային խճանկարե ծրագիրը կհյուրընկալվի Վանաձորում, դեկտեմբերի 18-ին Գյումրիում: Նյութերը կմշակվեն և կտեղադրվեն «Հայ առաջադեմ երիտասարդությունե ՀԿ-ի էլեկտրոնային ռեսուրսներում, ինչի շնորհիվ միջոցառմանը մասնակից կդառնան ավելի քան 10000 երիտասարդներ: Պատրաստվում է նաև հաղորդում ծրագրի մասին, որն էլ կտեղադրվի ՀԿ-ի եվրոպական գործընկերների կայքերում:

-----------------------------------------------------------
In Russian

“Культурная мозаика”


16 декабря в центре Молодежного фонда Армении состаялась программа ОО “Передовая армянская молодежь” - “Культурная мозаика”, которая реализуется при содействии Фонда сотрудничества “Евразия” и “Молодежного банка Еревана”.

Yezidi community with Assyrian community
in Armenia
На мероприятии  присутствовали молодые представители национальных меньшинств Армении, которые рассказали о своей истории, культурном наследии, представели народные песни и танцы, а также национальную кухню. На фотовыставке присутствующие  познакомились с общинами Армении.
Цель программы “Культурная мозаика” – познакомить армянскую молодежь посредством выставок, культурных мероприятий с культурой и традициями национальных меньшинств, проживающих на территории Армении. Программа помогла лучше узнать систему ценностей европейской молодежи, а также представить культурное разнообразие Армении.


Езидскую общину предстовлял заместитель президента Национального  Союза Езидов, редактор газеты  ‘‘Ездихана’’  Хдр Аджоян. Езидская община представила гостям мероприятия езидские национальные костюмы, езидское блюдо, которое по езидский называется Шлк, езидские учебники с 1-го по 8-го класса, езидский плакат на котором изображены национальные герой Езидского народа, музыкальные инструменты и езидские народные танцы.

17 декабря программа “Культурная мозаика” будет реализована в Ванадзоре, 18 декабря – в Гюмри. Материалы будут разработаны и размещены на электронном адресе ОО “Передовая армянская молодежь”, благодаря чему участниками мероприятия могут стать более 10 000 человек. Также готовится передача о данной программе, которая будет размещена на сайтах европейских партнеров общественной организации.

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More