English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Sunday, October 10, 2010

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ Համերգ

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ

Էրեբունի-Երևան 2792 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից, Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանրային ծառայությունների փորձագետ, քաղաքապետարանի նախկին աշխատող Սիաբանդ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին 2010 թվականի կազմակերպվեց համերգ:

Համերգի կազմակերպիչ, ազգային փոքրամասնությունների մշակույթի խորհրդի նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ` Ռազմիկ Խոսրոյեվ: Այս ծրագիրը արդեն երրորդ տարին է ինչ գործում է:


Համերգին մասնակցում էին Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններ` եզդիներ, ասորիներ, ռուսներ, լեհեր և այլն: Միջոցառումը սկսվեց ժամը 3-ին` ազգային փոքրամասնությունների գեղեցիկ համարներով:

Եզդիական համայնքը ներկայացնում էին Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Խըդըր Հաջոյանը, պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ինչպես նաև եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը, ովքեր ներկայացան եզդիական ազգային երգ-պարով:

Նման միջոցառումների շնորհիվ հնարավորություն է լինում ճանաչել տարբեր ազգերի մշակույթը, ինչպես նաև բոլորին ցույց տալ քո մշակույթը:

Ազգային փոքրամասնությունները իրենց գեղեցիկ համարներով շնորհավորեցին Էրեբունի-Երևանի 2792 ամյակը, շնորհակալական խոսքեր հայտնեցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին:

2 comments:

Լավ օր էր հիանալի ժամանակ անցկացրեցինք, բայց որ նրանք չլինեին ավելի լավ կլիներ.ինձ թվումա դու արդեն հասկացար թե ես ում հետ եմ Խդր ջան

Հա բա իհարկե, շատ լավ օրեր, Արթուր ջան հա գիտեմ, ախր ոնց չեմ սիրում դրանց, ախր սիրելու բան չեն է, որ սիրես.

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More