Եզդիների զորավար Ազիզ Թամոյանի հրամանատարությամբ և ղեկավարությամբ եզդի ազատամարտիկները 1990-1994 թթ. իրենց մասնակցությունը բերեցին Ղարաբաղյան պատերազմում:
<<Սպիկա>> հրատարակչություն, 2010թ.
Կարծիք
Եզդի ժողովրդի արժանի զավակ, Աշխարհի և ՀՀ եզդիների ազգային միությունների պրեզիդենտ, եզդիների ազգային պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանն այն անձնավորությունն է, ում անունն անվարան կարելի է դնել ինչպես եզդի, այնպես էլ հայ ժողովրդի այն մեծերի կողքը, ովքեր պայքարել են մեր երկու ժողովուրդների հարատև բարեկամության և հայոց պետականության կայացման ու ամրապնդման համար: Ազիզ Թամոյանն Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից գլխավորեց իր ժողովրդին. Տարավ քաղաքական պայքարի հրապարակ ու մարտի դաշտ` օգնելու և սատարելու հայ ժողովրդին:
Ազիզ Թամոյանի մեծությունն այն է, որ նա անձամբ ղեկավարեց շարժումն ու պայքարը ու չխուսափեց մարտի դաշտում պայքարելու ընդհանուր թշնամու դեմ և ղեկավարեց եզդի կամավորականների գործողությունները ռազմի դաշտում: Այս ամենով Ազիզ Թամոյանն արժանիորեն շարունակեց եզդի ժողովրդի լեգենդար զավակ` Ջահանգիր Աղայի գործը, ով նախորդ դարի առաջին տասնամյակներին չխնայելով կյանքն ու ունեցվածքը, կանգնեց հայ ժողովրդի կողքը, մասնակցեց Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին ու իր և իր ժողովրդի անունները հավերժորեն թողեց ոչ միայն եզդի ժողովրդի, այլև` հայ ժողովրդի հիշողության մեջ…
Այո, Ազիզ Թամոյանն էլ հավատարիմ մնաց իր նախնիների ավանդներին. Հավերժ լինել հայ ժողովրդի հետ:
Կարծում եմ, գիրքն իր արժանի տեղը կգտնի այն գրքերի շարքում, որոնք գրվել են արցախյան շարժման ու հայոց հողի պաշտպանության վերաբերյալ, իհարկե, այն տարբերությամբ, որ այն վերաբերվում է հայ ժովորդի հազվագյուտ հավատարիմ ժողովուդներից մեկին` եզդի ժողովրդին, որն իր անվիճելի առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ իր ուրույն ներդրումն ունեցավ Արցախյան հերոսամարտում` տալով տասնյակ զոհեր, անհայտ կորածներ ու հազարավոր մասնակիցներ:
ԵՊՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գառնիկ Ասատրյան
0 comments:
Post a Comment