English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Wednesday, April 20, 2011

Եզդիների Նոր Տարին - Չարշամա Սոր - Թաուսե Մալակի տոն


ԵԶԴԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ - ՉԱՐՇԱՄԱ ՍԱՐԵ ՍԱԼԵ
ЧAРШӘMA СӘРE СAЛE

SINJAK MALAK TAUS
Այս տարի Ապրիլի 20-ին եզդիների Մալակե Թաուսի տոնի կապակցությամբ Հայաստանի եզդիական համայնքին Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանի խնդրանքով Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան եզդիական համայնքին նվիրեց Մալակե Թաուսի սինջակ, որը բերվել էր Հնդկաստանի Հանրապետությունից: Ինչպես նաև եզդիների Նոր Տարվա կապակցությամբ շնորհավորական նամակ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ազիզ Թամոյանը իր հերթին շնորհավորեց ամբողջ աշխարհի եզդիներին Թաուսե Մալակի տոնի առթիվ: 


Ապրիլի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին  չորեքշաբթի օրը Մալակե Թաուսի տոնն է, եզդիների Նոր Տարին:

Այդ օրը այցելում են գերեզմանատներ: Դա կոչվում է Չարշամա սըրե սալե, մըրի հատընը դըրե մալե, այսինքն` տարեմուտի չորեքշաբթի օրը հանգուցյալները գալիս են դռան առաջ: Երեքշաբթի օրը գաթա են թխում, որը տան անդամներին է բաժանվում չորեքշաբթի օրը, ում բաժնում հայտնաբերվեց ուլունքը, տարվա հաջողությունը կապվում է նրա հետ£



KLOCH
        Գաթան բաժանելուց հետո եզդիներն այցելում են գերեզմանոց, իրենց հետ տանելով նախապես պատրաստված կերակուրներ, որը միասին ճաշակում են գերեզմանոցի ընդհանուր սեղանին, կանայք և տղամարդիկ առանձին են նստում£ 

Գերեզմանոցում հոգևորականները, գերեզմանոց այցելածների խնդրանքով ննջեցյալների գերեզմաններին աղոթքներ են կարդում£ Գերեզմանոց այցելածները վերհիշում են իրենց ննջեցյալներին, և, ըստ եզդիական սովորույթի, շնորհավորում են ինչպես մեկ-մեկու, այնպես էլ ննջեցյալների տոնը£

Ամեն տարի Իրաքում, ապրիլի 13-ից հետո, չորեքշաբթի օրը, հոգևոր առաջնորդի` միրի ղեկավարությամբ ղավալները շեխերի ու փիրերի հետ սուրբ Լալըշում նշում են Մալակե Թաուսի սուրբ ծնունդը: Այդ տոնը ուղեկցվում է թմբուկի և շվիի ուղեկցությամբ: Կատարվում են կրոնական ծիսակատարություններ: Դա կոչվում է չարշամա սոր ( կարմիր չորեքշաբթի ): 
  
Այդ օրը Մալակե Թաուսը խորհրդանշող սիրամարգը դնում են Միրի (հոգևոր առաջնորդ) տաճարում և աշխարհի տարբեր կողմերից եկած եզդի հավատացյալները ոտաբոբիկ ներս են մտնում սրբավայր, գլուխ են խոնարհում, համբուրում են Մալակե Թաուսի խորհրդանշանը, թողնում են նվերներ, դրամ, զոհողություններ են անում, հետ-հետ դուրս են գալիս և միանում դրսում հավաքված բազմությանը, մասնակցում դրսում կատարվող տոնախմբությանը:






_________________________________________________________________

ЕЗИДСКИЙ НОВЫЙ ГОД - ЧАРШАМА САРЕ САЛЕ


The World President of Yezidi National Union
Aziz Tamoyan
В этом году 20-ого апреля в ден езидской праздника Малаке Тауса 
Езиды всего мира отмечают Новый год в первую среду после 13-го апреля.
В этом году праздник пришелся на 20-е апреля.
Торжественные мероприятия в связи с этим днем прошли и в Армении.
Здесь празднование ознаменовалось дорогим подарком, доставленным из Индии.
                                  
                                              Extraordinary and Plenipotentiary Ambassador of India to Armenia
                                      Achal Kumar Malhotra

20 апреля этого года в Езидский праздник Малаке Тауса по просьбе президента Всемирного Союза Езидов Азиза Тамояна, Чрезвычайный и Полномочный   Посол  Индии  в Армении  Ачал Кумар Малхотра подарил в ден Малак Тауса Синджак (символ) Малаке Тауса, которое было доставлена из Индии, а также в Езидской ''Новый год'' приветственное и поздравительное письмо направил Президент Республики Армении Серж Саркисян.  Азиз Тамоян, в свою очередь поздравил езидов всего мира с днем Малак Тауса.
Первая среда приходящей недели после 13-го апреля у езидов Новый год, праздник Малаке Тауса. Это называется Чаршама сарэ салэ, мри атне дарэ малэ, т.е. в среду начала года покойники приходят к нашим дверям. Во вторник пекут гату, которая членам семьи раздается в среду.

В Ираке каждый год после 13-го апреля, в среду по инициативе духовного лидера - Мира  хавали в месте с шехами и пирами в святом Лалше отмечает рождество Малаке Тауса. Этот праздник сопровождается со звуками барабана и дудки. Праисходят религиозные церемонии. Это  именуется Чаршама сор, т.е. красная среда.
В этот день павлин, который символизирует день Малаке Таус, выставляется в храме Мира, куда приходят верующие езиды всего мира, босиком заходят в святое место, поклоняются, целуют символ Малаке Тауса, оставляют подарки, деньги, делают жертвоприношения, выходят  лицом, соединяются к стоящей толпе, и празднующим.

Tuesday, April 5, 2011

ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆ

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտվեց 
Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը. Հայաստանի ներկայացուցիչ, հունա- հռոմեական ոճի ըմբշամարտիկ` 
ազգությամբ եզդի Ռոման Ամոյանը (55 կգ) նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:


 2006-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոման Ամոյանը կարողացավ կրկնել իր այս նվաճումը: 28-ամյա Ամոյանը Դորտմունդում տոնեց 5 հաղթանակ, ընդ որում բոլորը «չոր» հաշվով` մրցակիցներից եւ ոչ մեկը չկարողացավ միավոր վաստակել Ամոյանի հետ գոտեմարտերում: Նշեմ նաեւ, որ եզրափակիչում Ամոյանը հանդես եկավ գլխի վնասվածքով: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայում լույս տեսնող «Եզդի» ամսագիրը աշխարհի ամենահայտնի ազգությամբ եզդի մարզիկների առաջին եռյակում նշել է հենց Ռոման Ամոյանին, նաեւ Հայաստանում ծնված, բայց ներկայումս Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Միշա Ալոյանին ու քիքբոքսինգի մրցաշարերում մեծ հաջողությունների հասած Ամար Սուլոեւին:


հղում`
http://www.armtimes.com/23974

ԵԶԴԻՆԵՐ


05/04/2011
ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ


Եզդիների թիվն աշխարհում անցնում է երեք միլիոնից։ Հայաստանում նրանք, Եզդիների ազգային միության տվյալներով, 61 հազար են, պաշտոնական տվյալներով` այդ թիվը 41 հազարի սահմաններում է, մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Էզդիխանա» թերթի խմբագիր, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի երիտասարդական հարցերի գծով տեղակալ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ։ Այս տարբերությունը Խ. Հաջոյանը պայմանավորում է շատ եզդիների քրդացման հանգամանքով. «Մենք հաշվում ենք արմատներով եզդիներին, իսկ պետական վիճակագրությունը հիմնվում է ազգային պատկանելության մասին այդ մարդկանց հայտարարությունների վրա։ Կան եզդիներ, որոնք Հայաստանում շեղվել են ճանապարհից և քրդացել են, այսինքն՝ մուսուլմանացել»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։ Ըստ Խ. Հաջոյանի` եզդիները փոխում են ազգությունը՝ գայթակղվելով գումարով. «Քրդական բանվորական կուսակցությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում՝ քրդացման նպատակով հսկայական գումարներ հատկացնելով եզդիներին։ Եզդիներն ունեն հին պատմություն, դարեր ի վեր նրանք բնակվել են Հյուսիսային Իրաքում։ Քրդացնելով եզդիներին՝ քրդերը ցանկանում են աշխարհին ներկայանալ որպես այդ տարածքների բնիկներ և պետություն պահանջել աշխարհից»։

Խդր Հաջոյանը նշում է, որ 2007 թ. օգոստոսի 14-15-ին քրդերը շուրջ 1000 եզդիներ կոտորեցին, եզդիական երկու գյուղ հրի մատնվեց. «Եզդիական համայնքն այդ ամենը դատապարտող ցույցեր անցկացրեց Հայաստանում։ Սակայն մի ցավոտ խնդիր կա. եզդիները միահամուռ չեն, ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված, ազգային հարցերի շուրջ միաբանվելու, Եզդիստան պետություն ստեղծելու մասին չեն մտածում»։
Բնականաբար, եզդիները պայքարում են քրդացման դեմ, և պայքարի ձևերից մեկն էլ, ըստ Խ. Հաջոյանի, եզդիների կրթվելը, սեփական պատմությունը, գիր-գրականությունն ուսումնասիրելն է։ Նախկինում նրանք կրթությունը մեղք են համարել։ Դարեր առաջ արաբները ցանկացել են մուսուլմանացնել եզդիներին, և եզդի ցեղապետերից մեկը որոշում է ընդունել եզդիներին կրթության չտալ՝ ձուլվելուց խուսափելու համար։ Կրթություն էին ստանում միայն շեխերը։


Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև Հասան Թամոյանի օգնությամբ վերջերս տպագրվել են եզդիերեն դասագրքեր։ Հայաստանի 30 հայկական դպրոցների 1-7-րդ դասարաններում դասավանդվում է եզդիերեն։ Այժմ աշխատանքներ են տարվում բարձր դասարանների համար նախատեսված դասագրքեր հրատարակելու ուղղությամբ։ Հայաստանում եզդիերենի մասնագետները մշտապես վերապատրաստվում են։ Կրթական խնդիրներն ուշադրության կենտրոնում են, քանի որ եզդիները քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր՝ իրենց մշակույթը, կրթությունը պահպանելու ու զարգացնելու համար։


«Հայաստանի Հանրապետությունում եզդիներն ազգային մշակույթի պահպանման հարցում մեծ առավելություններ ունեն։ Հայաստանը մենք համարում ենք մեր մշակութային կենտրոնը, քանի որ այստեղ ունենք ազգային թերթ, ռադիոհաղորդում, Ազիզ Թամոյանի անվան պարային անսամբլ, կազմակերպվում են ազգային փոքրամասնություններին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որտեղ ներկայացվում է եզդիական մշակույթը»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։
Եզդիները ոչ միայն ապրում են իրենց համայնքում և իրենց խնդիրներով, այլև ներգրավված են հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում։ Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան պատերազմում։ Ավելի քան 500 եզդի, Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, հայերի հետ կողք կողքի մասնակցել է ազատագրական այդ պայքարին, մոտ 30-ը զոհվել է հանուն Արցախի ազատագրման։


Հայաստանում եզդիները հիմնականում բնակվում են Արագածոտնի մարզում, այստեղ կան գյուղեր, որոնք բնակեցված են միայն եզդիներով։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հայաստանցի եզդիների շրջանում արտագաղթ նույնպես կա, պատճառը, ինչպես և հայերի մոտ, սոցիալական է։ Ձուլման վտանգը եզդիների մոտ շատ մեծ է, հատկապես Ռուսաստանում։


Խառն ամուսնությունները չեն թույլատրվում։ Այստեղ մեծ մեղք է ոչ միայն այլազգիների հետ, այլև եզդիական կաստաների միջև ամուսնությունը։ Ասել է՝ չի թույլատրվում, որ մրիդը (աշխարհիկ) ամուսնանա փիրի (հոգևոր դասի ներկայացուցիչ) հետ և հակառակը` մրիդը ամուսնանա շեխի (նույնպես հոգևոր դասի ներկայացուցիչ) կամ շեխը` փիրի հետ։
Ըստ Խ. Հաջոյանի, եզդիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, կրոնը` Շարֆադին, արմատները Հնդկաստանի Բոմբեյ քաղաքից են։ Ընդ որում, եզդիական բանահյուսության մեջ նույնպես այդ մասին բազմիցս նշվում է։ Եզդիներն ունեն երկու սուրբ գիրք՝ Սև մատյան և Գիրք հայտնության, որը 1000-ական թվականներին գրել է Շիխադին։ Նրա գրչին է պատկանում նաև եզդիների կրոնական սահմանադրությունը (Հադսադ)։ Նրա շնորհիվ պահպանվել են եզդիների ավանդույթները, կրոնական օրենքները, աղոթքները Սուրբ գրքի մեջ, որն այսօր Իրաքի հյուսիսային մասում է՝ եզդիների գլխավոր սրբավայր Լալըշում։



Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ՀՂՈՒՄ`


http://idefacto.am/page.php?section=3

Wednesday, March 30, 2011

ՀԱՆԴԻՊՈՒՄ


 Հանդիպում

2011 թվականի մարտի 16-ին Աշխարհի Եզդիների Ազգային Միության նախագահ` Ազիզ Թամոյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ, ներկա էր նաև Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, քննարկվեցին մի շարք հարցեր:

Խոսվեց նաև այն մասին, որ եզդիների նախահայրենիքը Հնդկաստանն է եղել, նաև արծարծվեցին կրոնական, էթնիկական մի շարք խնդիրներ և ուրախալի է դեսպանը խոստացավ Հայաստանաբնակ եզդիներին նվիրել Մալաքե Թաուսի սինջակ` եզդիների Նոր տարվա կապակցությամբ: Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:

------------------------------------------------------------------------
Заседание

2011 году 16 Марта президент  Национального союза езидов мира Азиз Тамоян  встретился с Чрезвычайным и Полномочным Посолом Республикой Индией в Армении Ачала Кумара Малхотрой, также присутствовал  редактор газеты Эздихана  Хдр Аджоян, много вопросов были обсуждены.

Посмотрели на то, что прородина езидов было Индия,  также говарили о религиозных и этнических проблем  и самое хорошое то, что посол обещал  подарит езидов Армении  Синджак Малаке Тауса в Езидсий ''Новый год'' тоисть  в день Малаке Тауса. Заседание было в сердечной и дружественной атмосфере.

Хдр Аджоян

Wednesday, February 16, 2011

Խըդըր Նաբիի Տոնը


2011 թվականի Փետրվարի 18-ին Ուրբաթ օրը Խըդըր Նաբիի (Խըդըր Էյլազի) տոնն է:

Յուրաքնչյուր տարվա փետրվարի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին երկուշաբթի օրը մատաղ են անում, սակայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պահում հանգուցյալների համար (բարվա Ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):

Ուրբաթ օրը Խըդըր Նաբիի ( Խըդըր Էյլազի) տոնն է:

Ծոմի երեք օրերի ընթացքում  շեխերից կամ փիրերից մեկը պարտադիր կարգով պետք է այցելի գերեզմանատուն, աղոթք կարդա հանգուցյալների համար  (ղավըլ ու բայթ):
Ծոմից առաջ, կիրակի լույս երկուշաբթի արթնանում են  ժամը 4-5-ը, ուտում-խմում են, չոգտագործելով սակայն կանեփ, կաղամբ խոզի միս: Լույսը չբացված քնում են մինչև առավոտվա 9-10-ը: Մութն ընկնելուց հետո արդեն կարող են ուտել, խմել ուրախանալ: Ծոմ օրերին ցերեկով չի կարելի ուտել, խմել, ծխել, քնել, ծամոն ծամել, չի կարելի շոր լվանալ, լողանալ, տղամարդիկ իրավունք չունեն սափրվելու, կնոջ անկողին մտնելու: 

Մութն ընկնելուն պես սնվում են, քնում ու դեռ լույսը չբացված` նորից են սնվում (բարվա Ռադըվըն)  և այսպես շարունակ` 3-4 օր: Երբ երեկոյան աղոթք են անում, սովորաբար ասում են` ղաբուլ վը ռոժյա ուը, այսինքն` ընդունելի լինի ձեր ծոմը: Հինգշաբթի երեկոյան գնում են սպասավորների` շեխերի ու փիրերի տուն, համբուրում են օջախները, սրբերը և այնտեղ դրամ են թողնում, այսպիսով մեղքերի թողություն հայցում և սրբագործվում:

Հինգշաբթի օրվա գիշերը բոլորն ուրախանում են, նվագում, զվարճանում, զուռնա-դհոլ են հնչեցնում, և իհարկե մինչև լույս չեն քնում: Այդ գիշերը կոչվում է Լայլա Կադըր: Նույն գիշերը երեխաները տնից-տուն շրջելով` երդիքներից իջեցնում են թելից կապված տոպրակներ, որոնք լցված են մրգերով և քաղցրավենիքներով: Դա կոչվում է Դոլի Դանգ:

Միայն Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի Լայլա Կադըրի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում (տոտկա շոռ), որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում (նիշանա Խըդըր Նաբի), որպես թե նա գալու է, ուստի դիմավորում են:

Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններից, որոնք կատարվում են այդ օրերին: Նրանք կարող են ուտել, խմել, շարունակել իրենց առօրյա կյանքը: Տոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:

 Ուրբաթ օրը բուն տոնն է` Խըդըր Նաբի` Խըդըր Էյլազ: Տոնը շարունակվում է շաբաթ օրը` արաֆաթ, որի ընթացքում բոլորը պարտադիր այցելում են գերեզմանատնեը` անպայման իրենց շեխի կամ փիրի հետ:
Տոնը շարունակվում է նաև կիրակի օրը` շարաֆաթ: Ժողովուրդն ասում է` բըմբարակ վը այդա մըրիա ու զենդիա, այսինքն` շնորհավոր ապրողների ու հանգուցյալների տոնը:

Այդ Երեք օրվա ծոմերից առաջին օրը պետք է մատաղ անել, երեկոյան`դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի խեր (պատարագ): Իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մըրիա): Իսկ երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով  հաց են տալիս` բապիրի պաշիվի: 

Բապիրի պաշիվին այդ արարողության
 հրեշտակն է: Ծոմի բուն օրը` ուրբաթ, առավոտ վաղ, սինու մեջ ամանով ճաշ ու մրգեր են տանում հարևաններին` որպես Խըդըր Նաբիի` Խըդըր Էյլազի հաց` պատարագ:
Այդ սուրբ օրերը ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, ինչպես նաև միմյանց տները, իրար հետ  պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել:


Խըդըր Հաջոյան

Saturday, January 1, 2011

Շնորհավոր Նոր Տարի

Armenian

Աշխարհի եզդիների ազգային միության պրեզիդենտ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ամբողջ աշխարհի եզդիներին, ինչպես նաև մյուս ժողովուրդներին նոր տարվա կապակցությամբ, մաղթելով աշխարհին խաղաղություն, երջանկություն, իղձերի իրականացում և թող նոր տարին բոլորին հաջողություն բերի, ինչպես նաև այս տարի առավել մոտենանք Եզդիստան պետության ստեղծմանը: 


Ազիզ Թամոյանը նշում է նաև, որ եզդիների նոր տարին ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրն է` Թաուսե Մալաքի տոնը, սակայն աշխարհից ետ չմնալու համար եզդիները այս օրը նշում են:






Russian

Всемирный президент Национального союза езидов Азиз Тамоян поздравляет всех езидов мира, а также других народов с Нового года,  желая мира, счастья,мечты и их осуществление. Пусть  Новый год  принесет удачу всем, а также в этом году  более  подходить к строительстве Ездистан государству. Азиз Тамоян отмечает, что новый год езидов после 13 апреля первое среда, праздник Tause Малак, но от мира не  отставая езиды тоже отмечают этот день.






English


World President of the National Union of Yezidis Aziz Tamoyan congratulates all the Yezidis of the world, as well as other peoples of the New Year, wishing peace, happiness, dreams and their implementation. May the New Year will bring good luck to all, and this year more suited to the construction Ezdistan state. Tamoyan Aziz said that Yazidis new year after 13 April 1-st Wednesday, a holiday Tause Malak, but the world is not falling behind, Yezidis also celebrate this day.

Friday, December 17, 2010

Կարմիր Սըլթան Եզիդ

ԿԱՐՄԻՐ ՍԸԼԹԱՆ ԵԶԻԴԻ ՏՈՆ



Այս տարի 2010թ. Կարմիր Սըլթան Եզիդի տոնը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:


²Ù»Ý ï³ñÇ ¹»Ïï»Ùµ»ñÇ 13-ó Ñ»ïá ³é³çÇÝ »ñÏáõß³µÃÇ ûñÁ Ù³ï³ÕÇ áã˳ñ »Ý ÙáñÃáõÙ, ë³Ï³ÛÝ Ýáñ í³Ë׳Ýí³ÍÝ»ñÇ ÁÝï³ÝÇùÝ»ñÁ ÍáÙ »Ý å³Ñáõ٠ѳݷáõóÛ³ÉÝ»ñÇ Ñ³Ù³ñ /µ³ñí³ é³¹ÁíÁÝ/, ÇëÏ »ñ»ùß³µÃÇ, ãáñ»ùß³µÃÇ ¨ ÑÇÝ·ß³µÃÇ ûñ»ñÁ ÍáÙ »Ý å³ÑáõÙ µáÉáñÁ /é³¹ÁíÝÁ å³ßÇí»/:
²Û¹ »ñ»ù ûñí³ ÍáÙ»ñÇó ³é³çÇÝ ûñÁ »ñ»ÏáÛ³Ý` ¹»é ÙáõÃÁ ãÁÝÏ³Í ëÇÝáõ Ù»ç ¹ñí³Í ³Ù³Ýáí ×³ß áõ Ùñ·»Õ»Ý »Ý ï³ÝáõÙ ãù³íáñ ѳñ¨³ÝÝ»ñÇÝ` áñå»ë γñÙÇñ êáõÉÃ³Ý º½Ç¹Ç Ë»ñ /å³ï³ñ³·/: ÆëÏ Ù»Ï ûñ ³Ýó, ÑÇÝ·ß³µÃÇ ûñÁ ï³ÉÇë »Ý Ñ³Ý·áõóÛ³ÉÝ»ñÇ Ñ³ó`  /ݳݻ Ë»ñ³ Ùñdz/: ÆëÏ »ñµ ·Çß»ñÝ»ñÁ í»ñ »Ý Ï»ÝáõÙ /»ñ»ù ·Çß»ñ/ ÝáõÛÝ Ó¨áí ѳó »Ý ï³ÉÇë` µ³åÇñÇ å³ßÇíÇ: ´³åÇñÇ å³ßÇíÇÝ ³Û¹ ³ñ³ñáÕáõÃÛ³Ý Ññ»ßï³ÏÝ ¿: ÌáÙÇ µáõÝ ûñÁ` áõñµ³Ã, ³é³íáï í³Õ ëÇÝáõ Ù»ç ³Ù³Ýáí ×³ß áõ Ùñ·»ñ »Ý ï³Ýáõ٠ѳñ¨³ÝÝ»ñÇÝ` áñå»ë γñÙÇñ êáõÉÃ³Ý º½Ç¹Ç  Ñ³ó` å³ï³ñ³·:
àõñµ³Ã ûñÁ º½Ç¹Ç µáõÝ ïáÝÝ ¿: ²Û¹ ëáõñµ ûñÁ, ûñÝ ³½·³ÛÇÝ Ù»Í ïáÝ ¿, µáÉáñÁ å³ñï³¹Çñ ϳñ·áí, Ýí»ñÝ»ñáí å»ïù ¿ ³Ûó»É»Ý ³Û¹ ï³ñí³ Ñ³Ý·áõóÛ³ÉÝ»ñÇ ïÝ»ñÁ, ÙÇÙÛ³Ùó ïÝ»ñÁ, Çñ³ñ Ñ»ï å»ïù ¿ ѳßïí»Ý µáÉáñ ݻճó³ÍÝ»ñÁ, Ëéáí³ÍÝ»ñÁ íÇñ³íáñí³ÍÝ»ñÁ: ´áÉáñÁ å»ïù ¿ ³Ûó»É»Ý Çñ³ñ ïÝ»ñÁ ¨ ßÝáñѳíáñ»Ý ëáõñµ ïáÝÁ: âѳßïíáÕÝ»ñÁ ã»Ý ϳñáÕ »½¹Ç ѳٳñí»É:
            ȳÛɳ ϳ¹ñÇ ³ÙµáÕç ·Çß»ñÁ ù»ý »Ý ³ÝáõÙ: Þ³µ³Ã` ³ñ³ý³ÃÇ ûñÁ ³Ûó»ÉáõÙ »Ý ·»ñ»½Ù³Ý³ïÝ»ñÁ, ³Õáù »Ý ³ÝáõÙ Çñ»Ýó ÷ÇñÇ Ï³Ù ß»ËÇ Ñ»ï:
àõñµ³Ã ûñÁ γñÙÇñ êáõÉÃ³Ý º½Ç¹Ç ïáÝÝ ¿:

гçáñ¹ ß³µ³Ãí³ ÑÇÝ·ß³µÃÇ ûñÁ Þ»ßÙëÇ ïáÝÇ ûñÝ ¿:


Հեղինակ` Խդր Հաջոյան






ПРАЗДНИК КРАСНОГО СУЛТАНА


В этом году праздник Красного Султана состоится в 17 декабря

 ïåðâûé ïîíåäåëüíèê ïîñëå 13-ãî äåêàáðÿ êàæäîãî ãîäà ðåæóò áàðàíà, à ñåìüè íåäàâíî óìåðøèõ âîçäåðæèâàþòñÿ îò ýòîãî êàê ïàìÿòü î ïîêîéíèêàõ (áàðâà ðàäâí), à âî âòîðíèê, ñðåäó è ÷åòâåðã âîçäåðæèâàþòñÿ âñå (ðàäâí ïàøèâý).
Èç ýòèõ òðåõ äíåé ãîâåíüÿ âå÷åðîì ïåðâîãî äíÿ, äî òåìíîòû áåäíûì ñîñåäÿì ðàçäàþò ïîäíîñû ñ åäîé è ôðóêòàìè êàê ìåññà Êðàñíîãî Ñóëòàíà Åçèäà. À äåíü ñïóñòüÿ, â ÷åòâåðã ðàçäàþò õëåá ïîêîéíèêîâ (íàíý õýðà ìðèà). Òðè íî÷è ïîäðÿä âñòàþò è ðàçäàþò õëåá (áàïèðè ïàøèâè). Áàïèðè ïàøèâè ÿâëÿåòñÿ àíãåëîì ýòîé öåðåìîíèè.  ïÿòíèöó óòðîì ðàíî òàêæå ñîñåäÿì ðàçäàþò ïîäíîñû ñ åäîé è ôðóêòàìè êàê õëåá ìåññà Êðàñíîãî Ñóëòàí  Åçèäà.
 ïÿòíèöó åçèäû îòìå÷àþò îñíîâíîé ïðàçäíèê. Ýòîò ñâÿòîé äåíü ÿâëÿåòñÿ áîëüøèì íàðîäíûì ïðàçäíèêîì. Âñå â îáÿçàòåëüíîì ïîðÿäêå ñ ïîäàðêàìè õîäÿò â äîìà ïîêîéíèêîâ, äîëæíû ìèðèòüñÿ òå, êòî â ññîðå. Âñå äîëæíû õîäèòü äðóã ê äðóãó è ïîçäðàâëÿòü ñâÿòûì ïðàçäíèêîì. Íå ñ÷èòàþòñÿ åçèäàìè òå, êòî íå õî÷åò ìèðèòüñÿ.
 íî÷ü Ëàéëà êàäðè âñå âåñåëÿòñÿ.  ñóááîòó â äåíü àðàôàòà ïîñÿùàþò êëàäáèùå, ìîëÿòñÿ âìåñòå ñî ñâîèì ïèðè èëè øåõîì.
Ïÿòíèöà ÿâëÿåòñÿ ïðàçäíèêîì Êðàñíîãî Ñóëòàíà Åçèäà.  ÷åòâåðã ñëåäóþùåé íåäåëè îòìå÷àþò ïðàçäíèê Øåøìñà.


Автор - Хдр Аджоян

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More