
«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: Եզրափակիչի առաջին օրը ելույթ կունենան 13 մասնակից, երկրորդ օրը` 12, իսկ ահա վերջին օրը կլինի մրցանակաբաշխությունը: Փառատոնին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր սիրում են պատմել իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են...