English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Sunday, August 26, 2012

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»

«Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»


Հուլիսի 13-ից նոյեմբերի 30-ը  «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ  իրականացնում է «Բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է  աջակցել Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների  և մեծամասնության  26 երիտասարդ առաջնորդներին ակտիվ մասնակցել համայնքային կյանքին:
Ծրագրով նախատեսվում է `
1. Ուսուցողական դասընթաց - օգոստոսի 19-25 -Աղավնաձորում /
2. Սցենարների մշակում և սոցիալական հոլովակների նկարահանում-օգոստոս
3. Համայնքի կարիքների վերլուծություն- օգոստոս-սեպտեմբեր
4. Հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ-սեպտեմբեր-հոկտեմբեր
5. Գնահատման հանդիպում Երևանում-հոկտեմբեր

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքարմասնությունների և մեծամասնության երիտասարդ առաջնորդները, ովքեր ակտիվ են իրենց համայնքներում, կազմակերպությունում, ակումբներում և կենտրոններում, ովքեր հանդես կգան որպես բազմակրողներ և կփոխանցեն ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներն և հմտությունները:
Ծրագրին մասնակցում են 26 երիտասարդներ: Ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր համայնքից 2 մասնակից /11 համայնք 22 մասնակից/ և 4 մասնակից մեծամասնությունից: 


Օգոստոսի 19-25-ը Աղավնաձորում տեղի ունեցած ծրագրի ուսուցողական դասընթացը ավարտվեց և մասնակիցները մեծ գոհունակությամբ վերադարձան Երևան: Ծրագրում նաև նախատեսված էր մշակութային մաս, որտեղ եզդիական համայնքը ներկայացնում էր իր ազգային տարազը, երգը, գովընդ պարը, ինչպես նաև ծրագրի մասնակիցների կողմից մեծ հետաքրքրության արժանացավ եզդիական տոնական գաթան (որում դրված էր կոպեկ), այն պատրաստեցին ‘‘Սինջար’’ ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյանը և Եզդիների ազգային միության փոխնախագահ` Խդր Հաջոյանը: Ծրագրի մասնակիցների կողմից նաև մշակվեց սոցիալական հոլովակի սցենար, որն այժմ գտնվում է պատրաստման փուլում:

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More