ՍԻՐԱՆՈՒՅՇ ՃԱՄԲԱՐ
Վայոց Ձորի մարզում Եղեգիսի Սիրանույշ ճամբարում օգոստոսի 4-ից 25-ը տեղի ունեցավ մի ծրագիր, որի նպատակն էր համախմբել ուսանողներին, քննարկել էկոլոգիական հիմնախնդիրներ: Ծրագիրը իրականացրեցին Սյունիք բարեգործական հասարակական կազմակերպությունը, գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդ` Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:
Ծրագրին մասնակցում էին ինչպես Եղեգնաձորի բուհերից, ազգային փոքրամասնություններից, այնպես էլ Վրաստանից եկած ուսանողներ: Ճամբարում բացի սեմինարներից, ներկայացվում էին նաև ազգային մշակութային ներկայացումներ, խաղեր, արշավներ դեպի Վայոց Ձորի գեղատեսիլ վայրեր և այլն:
Ես Խդր Հաջոյանս, որ ներկայացնում էի այնտեղ եզդիական համայնքը, ծրագրից ձեռք բերեցի բավականին շատ տեղեկություններ, ընկերներ: Ինչն էր հետաքրքիր, որ չնայած շփվելու լեզուն ռուսերեն կամ անգլերենն էր, սակայն ծրագրի շնորհիվ հայկական, նույնիսկ եզդիական առօրյա խոսակցական բավականին շատ բառերով էին խոսում նաև վրացի ուսանողները, ինչպես նաև ես և իմ մյուս ընկերները վրացական բառեր:
Այնտեղ տիրում էր հանդուրժողականությունը, սերը դիմացինի նկատմամբ, այնպիսի մթնոլորտ էր տիրում, այնպիսի ջերմ մթնոլորտ, որ ծրագրի ավարտի ժամանակ մեծ դժվարությամբ հեռացանք ճամբարից, դրանք իմ կյանքիս ամենահիշարժան պահերն էին:
.jpg)
.jpg)
Ես հատուկ ցանկանում եմ թվարկել այն բոլոր անձանց անունները ովքեր այնտեղ ճամբարում էին: Հատուկ շնորհակալություն կազմակերպիչներին Մերի Սարգսյանին, Գևորգ Պետրոսյանին և Հասմիկ Սարգսյանին, լիդերներին` Արամ Մկրտչյանին, Արսեն Քիշմիրյանին, Գրիգոր Ջանոյանին, Ցիրա Կապանաձեին ու Քրիստինե Պետրոսյանին
և բոլոր ընկերներիս`
1 comments:
Halala Khdr jan!!!
Post a Comment