English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Yezidi Flag

YEZIDI NATIONAL UNION - KHDR HAJOYAN

Red Sultan Yezid

Ancestor of the Yezidis

Peacock - Symbol Melek Taus

Yezidis people of the Angel Malak Taus

RELIGION SHARFADIN

Yezidi people SUN-WORSHIPERS

LALISH

Main sanctuary Yezidis

Friday, February 24, 2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԵՐԻԿՈՒՄ


From Right - Khdr Hajoyan, Tatevik Khachatryan,
Tehmine Babayan, Karen Badalyan
2012 թվականի փետրվարի 24-ին ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ-ն ''Եզդիների ազգային միության'' հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպեց թեմատիկ հանդիպում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի եզդիների հետ` «ազգային փոքրամասնությունների իրավունքների և բազմազանության խթանումը Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Ֆերիկ գյուղը բնակեցված է միայն եզդիներով: Քննարկման հիմնական թեմաներն էին`

1.     Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում:
2. Խթանել  ազգային փոքրամասնությունների զարգացմանը, իրավունքների իմացությանը և կարողությունների զարգացմանը:
3.     Գենդերային հավասարությանը:
4. Գործընկերություն և  Համագործակցություն ՀՀ-ում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև:





Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ, ''Էզդիխանա'' թերթի խմբագիր Խդր Հաջոյանը` ներկայացնելով եզդիների ազգային պատմությունը, ինչպես նաև Եզդիների ազգային միության գործունեությունը: Այնուհետև ելույթներ ունեցան ''Մենք հանուն քաղաքացիական հավասարության'' ՀԿ նախագահ Կարեն Բադալյանը, փոքրամասնությունների ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը և Թեհմինե Բաբայանը:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև գյուղի եզդիական համայնքի խնդիրներից:

Friday, February 17, 2012

Շնորհավոր Խդր Նավիի Տոնը

Խըդըր Նավի (Խըդըր Էյլազ)
Տոն


President Yezidi National
Union of the World
Aziz Tamoyan
Տոնի առթիվ Եզդիների ազգային միության նախագահ, Եզդիների աստվածաբանության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր պր. Ազիզ Թամոյանը իր շնորհավորանքն է հղում Եզդի ժողովրդին`
ցանկանալով սեր, երջանկություն, առողջություն և համախմբում:


2012 թվականի Փետրվարի 17-ին Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:


Յուրաքնչյուր տարվա փետրվարի 13-ից հետո եկող շաբաթվա առաջին երկուշաբթի օրը մատաղ են անում, սակայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պահում հանգուցյալների համար (բարվա Ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):


Ուրբաթ օրը Խըդըր Նավիի (Խըդըր Էյլազի) տոնն է:


Ծոմի երեք օրերի ընթացքում  շեխերից կամ փիրերից մեկը պարտադիր կարգով պետք է այցելի գերեզմանատուն, աղոթք կարդա հանգուցյալների համար  (ղավըլ ու բայթ):Ծոմից առաջ, կիրակի լույս երկուշաբթի արթնանում են  ժամը 4-5-ը, ուտում-խմում են, չոգտագործելով սակայն կանեփ, կաղամբ խոզի միս: Լույսը չբացված քնում են մինչև առավոտվա 9-10-ը: Մութն ընկնելուց հետո արդեն կարող են ուտել, խմել ուրախանալ: Ծոմ օրերին ցերեկով չի կարելի ուտել, խմել, ծխել, քնել, ծամոն ծամել, չի կարելի շոր լվանալ, լողանալ, տղամարդիկ իրավունք չունեն սափրվելու, կնոջ անկողին մտնելու


Khdr Navi (Khdr Eylaz)
Մութն ընկնելուն պես սնվում են, քնում ու դեռ լույսը չբացված` նորից են սնվում (բարվա Ռադըվընև այսպես շարունակ` 3-4 օր: Երբ երեկոյան աղոթք են անում, սովորաբար ասում են` ղաբուլ վը ռոժյա ուը, այսինքն` ընդունելի լինի ձեր ծոմը: Հինգշաբթի երեկոյան գնում են սպասավորների` շեխերի ու փիրերի տուն, համբուրում են օջախները, սրբերը և այնտեղ դրամ են թողնում, այսպիսով մեղքերի թողություն հայցում և սրբագործվում:


Հինգշաբթի օրվա գիշերը բոլորն ուրախանում են, նվագում, զվարճանում, զուռնա-դհոլ են հնչեցնում, և իհարկե մինչև լույս չեն քնում: Այդ գիշերը կոչվում է Լայլա Կադըր: Նույն գիշերը երեխաները տնից-տուն շրջելով` երդիքներից իջեցնում են թելից կապված տոպրակներ, որոնք լցված են մրգերով և քաղցրավենիքներով: Դա կոչվում է Դոլի Դանգ:


Միայն Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի Լայլա Կադըրի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում (տոտկա շոռ), որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում (նիշանա Խըդըր Նավի), որպես թե նա գալու է, ուստի դիմավորում են:


Երեխաներն ու հիվանդներն ազատվում են բոլոր տեսակի ծիսակատարություններիցորոնք կատարվում են այդ օրերինՆրանք կարող են ուտելխմելշարունակել իրենց առօրյա կյանքըՏոնի օրը միմյանց տներ այցելելիս պետք է ներկայանալ նվերներով:



 Ուրբաթ օրը բուն տոնն է` Խըդըր Նավի` Խըդըր Էյլազ: Տոնը շարունակվում է շաբաթ օրը` արաֆաթ, որի ընթացքում բոլորը պարտադիր այցելում են գերեզմանատնեը` անպայման իրենց շեխի կամ փիրի հետ: Տոնը շարունակվում է նաև կիրակի օրը` շարաֆաթ: Ժողովուրդն ասում է` բըմբարակ վը այդա մըրիա ու զենդիա, այսինքն` շնորհավոր ապրողների ու հանգուցյալների տոնը:


Այդ Երեք օրվա ծոմերից առաջին օրը պետք է մատաղ անել, երեկոյան`դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի խեր (պատարագ): Իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մըրիա): Իսկ երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով  հաց են տալիս` բապիրի պաշիվի


Khdr Hajoyan
Բապիրի պաշիվին այդ արարողության հրեշտակն է: Ծոմի բուն օրը` ուրբաթ, առավոտ վաղ, սինու մեջ ամանով ճաշ ու մրգեր են տանում հարևաններին` որպես Խըդըր Նավիի` Խըդըր Էյլազի հաց` պատարագ:Այդ սուրբ օրերը ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, ինչպես նաև միմյանց տները, իրար հետ  պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել:
Կայքի ադմինիստրացիան ի դեմս Խդր Հաջոյանի ևս միանում է շնորհավորանքին:

Thursday, February 9, 2012

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները`
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ


ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, փետրվարի 9-ին 2012 թ. «ՀՀ Զինված Ուժեր 20 տարիե հոբելյանական հուշամեդալով  պարգևատրեց  ազգությամբ եզդի 10 ազատամարտիկների, որից 2-ը «մարտական  ծառայության» մեդալով: Միջոցառմանը ներկա էին գտնվում Եզդիների ազգային միության նախագահ` Ազիզ Թամոյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Շուշանիկ Սարատիկյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ՀՀ Ազգային փոքրամասնությունների Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիսը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի փարձագետ Սիաբանդ Բաքոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը (Թամոյան):

Ձախից աջ` Սլավիկ Ռաֆայելիս, Սիաբանդ Բաքոյան,
Ազիզ Թամոյան, Շուշանիկ Սարատիկյան

Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանն ասաց,  որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են:


«Հայոց բանակն իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Պատերազմից մենք հաղթանակով դուրս եկանք, թեև ցավը դեռևս չի մոռացվել։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև։ Եզդիները շարժմանը մասնակցելով՝ բարձր պահեցին մեր անունը», -միջոցառման ժամանակ նշեց  Ա. Թամոյանը:

Ձախից աջ` Սիաբանդ Բաքոյան, Ֆելիքս Պողոսյան,
Ազիզ Թամոյան, Խդր Հաջոյան, Ռուստամ Բրոյան


Նշենք նաև, որ Ղարաբաղյան պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել է 500 եզդի ազատամարտիկներ, որից ունեցել են 30-ից ավելի զոհեր և անհայտ կորածներ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մասնակցել ենք կռիվներին ամենաթեժ ժամանակահատվածում՝ 1990-1994թթ.։ Պատրաստ ենք հետագայում էլ մեծ նվիրվածությամբ գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,-վստահեցրին պարգևատրվածները։


Վերջում Ա.Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար պր. Սեյրան Օհանյանին, որը բազմաթիվ անգամ իր հարգանքն է ցուցաբերում ազգությամբ եզդի ազատամարտիկներին:


հղում`
http://armenpress.am/arm/news/679230/pargevatrvecin-xarabaxyan-paterazmin-masnakcats-ezdinery.html


PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More