English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Saturday, September 1, 2012

Բողոքի ակցիա Հունգարիայի հյուպատոսարանի առջև

Բողոքի ակցիա Հունգարիայի հյուպատոսարանի առջև

Ժամը 11:30-ից Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց հավաքվել էին 70-ից ավել երիտասարդներ և իրենց բողոքում էին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Հավաքված երիտասրադները Հունգարիայի ղեկավարությանը անվանեցին «ծախու» և անսկզբունք: Ցույցի մասնակիցները պահանջում էին եվրոպական կառույցներին հրապարակել այն գինը, որը պետք է վճարվի Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման համար .-«Ասեք թե՞ որքան է ձեր գինը, մենք բոլոր հայերով կհավաքնեք այդ գումարը և կնետենք ձեզ, որ փակեք բերաններտ» - իր խոսքում ասաց մասնակիցներից մեկը: Բողոքի ակցիային մասնակցելու էին եկել նաև եզդի երիտասարդները, ովքեր միանալով հայկական կողմի պահանջներին խնդրում էին արտասահմանում գործող եզդիական կազմակերպություններին ամեն գնով աջակցել հայերին, այս հարցի արդարացի լուծման համար: Մասնակիցները մետաղադրամներ և ձվեր նետեցին հյուպատոսարանի ուղությամբ՝ ի նշան բողոքի:: Ավելացնենք, որ Հունգարիայի դրոշը հյուպատոսարանի վրայից հանվել էր դեռ երեկ, իսկ այսօր այն մասնակիցերի կողմից այրվեց:

հղում`

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More