ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ
Լրացավ Արցախյան շարժման 15 ամյակը: Հերոսական բազմաթիվ էջեր գրվեցին: Արցախյան գոյամարտը, իրոք Հայաստանում ապրող եզդիների համախմբման, հավաքական ուժ դառնալու, հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար էր:

Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում, շարժման առաջին օրերից համախմբեց եզդի երիտասարդներին: Նրա նախաձեռնությամբ Զովունի գյուղում միության կազմակերպված ընդլայնված նիստում առաջին անգամ պաշտոնապես հնչեց ահազանգ-կոչը` ոտքի կանգնել պաշտպանելու հայոց հողը, կանգնել հայ եղբայրների կողքին: Հաջորդ օրը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 500 եզդի երիտասարդներ: Նրանք ոգևորված արձագանքեցին ազգային միության կոչին` եզդի ազատամարտիկների ղեկավար ընտրելով:

Շուտով ստեղծվեց ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որի նախագահը դարձյալ Ազիզ Թամոյանն է: Եզդիների միության առընթեր ստեղծված ռազմանակ շտաբը ռազմաճակատ ուղարկելու համար ընտրում էր առավել տոկուն երիտասարդների: Եզդիները կռվում էին Հայաստանի սահմանամերձ, ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում` կռվում անձնուրաց, արժանանալով հայ ազատանարտիկների, մարտական ջոկանտների հրամանատարների բարձր գնահատականին...

![]() |
Ձախից` Եզդի Արաբ Սուրիկ |
Ալբերտ Փարսադանյան
0 comments:
Post a Comment