
Ինչպես նշեց թանգարանի գիտաշխատող, փառատոնի համակարգող Անի Եղիազարյանը, փառատոնը կլինի յուրատեսակ ճանապարհորդություն դեպի Հայկական լեռնաշխարհ` Վան, Մուսալեռ, Լոռի, Բայազետ, Խոյ, Նոր Ջուղա, Շիրակ, Արցախ եւ այլն: Այս անգամ անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորի, եզդի, հույն, ռուս, քուրդ, ուկրաինացի եւ հրեա, ովքեր կներկայացնեն իրենց ազգային բանահյուսական մշակույթը:
Եզդիական համայնքը կներկայացնի «Նայնա սարե կասե կասա, ուե բե սարե պըսե պըսա», այսինքն` երբևիցե վատություն մի արեք, երբևիցե վատ մի տրամադրվեք այլոց նկատմամբ, որպեսզի այն բումերանգի պես չվերադառնա դեպի ձեզ, եզդիական ժողովրդական հեքիաթը, որն գրի է առել Շավավե Շեխ Տայարեն:
0 comments:
Post a Comment