«Մատիտով» նկարչական մրցույթ ցուցահանդես
«Մենք նկատեցինք, որ եզդիների մեջ կան օժտված երեխաներ և որոշեցինք բացահայտել նրանց, խրախուսել և օգնել համապատասխան կրթություն ստանալ։ Գուցե հաջորդ Լեոնարդո դա Վինչին մեզանի՞ց լինի...»,- հույս հայտնեց եզդիական «Սինջար» ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը։
«Լավագույն միտք» անվանակարգին ներկայացվել էին երկու նկարներ։ Տասնմեկամյա Սուսաննա Կնյազյանը նկարում պատկերել էր իր երկրի՝ նախագահի երդման արարողությունը։ Նա բացատրեց, որ ցանկանում է, որ իրենք պետականություն ունենան և իրենց` եզդիների նախագահը երդում տա ազգի առաջ։ Այս անվանակարգում ներկայացված մյուս նկարը Արմինե Թամոյանինն էր, որտեղ պատկերված էին եզդիների և հայկական դրոշները՝ որպես բարեկամության խորհրդանիշ։
Եզդիների ազգային միությունը` ի դեմս նախագահ Ազիզ Թամոյանի ողջունում է նման կարգի միջոցառումները, որոնք նպաստում են եզդի ժողովրդի անվան, մշակույթի պահպանման գործում:
0 comments:
Post a Comment