Դեկտեմբերի 16-ին 2010թ. ազգային փոքրամասնությունները տոնում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը:
Եզդիական համայնքը ներկայացնում էին համերգի մասնակից, եզդիների վաստակավոր երգիչ Համիկ Թամոյանը, <<Էզդիխանա>> թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, Ազիզ Թամոյանի անվան պարի անսամբլի պարուհի Բելլա Հաջոյանը, ղեկավար Օմար Մամոյանը:
Իր խոսքում Եզդիների Ազգային Միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների նպատակն է պահպանել իրենց ազգայինը, զարգացնել, առաջ ընթանալ ժամանակի հետ միասին և նախապես շնորհավորեց հոբելյանական երեկոյի կապակցությամբ:
Մշակույթի նախարարության արվեստի վարչության առաջատար մասնագետ Արմենուհի Դեմիրճյանն էլ ասաց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, եզակի երկրներից է, որ հնարավորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Ըստ նրա` Խորհուրդը կարևոր գործունեություն է ծավալում` կապ ապահովելով պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջև:
Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ կրթության և գիտության նախարարություն կողմից հրատարակված դասագրքեր ազգային փոքրամասնությունների լեզուներով:
Նշենք, որ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 միլիոն դրամ է հատկացվում խորհրդի անդամ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին:
Նշենք, որ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 միլիոն դրամ է հատկացվում խորհրդի անդամ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին:
Նշենք, որ ՀՀ նախագահի 2000թ. հունիսի 15-ի կարգադրությամբ հավանություն է տրվել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը։ Խորհուրդն ունի 22 անդամ, որոնք ընտրված են ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից, յուրաքանչյուրից՝ 2 հոգի:
Խդր Հաջոյան
0 comments:
Post a Comment