English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Thursday, February 9, 2012

Բանավեճ կրոնական հանդուրժողականության թեմայով


ԲԱՆԱՎԵՃ ԿՐՈՆԱԿԱՆ
 ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՅՈՎ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի առաջին շաբաթը հռչակել է Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթ: Այս առիթով փետրվարի 8-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվել էր քննարկում-բանավեճ`կրոնական հանդուրժողականության թեմայով: 


Բանավեճը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկմանը մասնակցում էին 60-ից ավելի երիտասարդներ,որոնց մեջ կային տարբեր կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ավետիք Իշխանյանի գնահատմամբ`կրոնական հանդուրժողականության թեման Հայաստանում շատ հրատապ է, անհանդուրժողականության այս մթնոլորտը կարող է վտանգավոր լինել և նույնիսկ նպաստել ազգի պառակտմանը,կարծում է իրավապաշտպանը:

«Տպավորությունս այնպիսին է, որ այն ճանապարհը, որ անցել է Եվրոպան մինչև 20-րդ դար,մենք կարծես թե նոր ենք անցնում այդ ճանապարհը, սա արդեն նման է խորը միջնադարին,խավարին, որտեղ մարդկանց ստիպում էին հավատալ միայն մի բանի, հավատաքննություն էր իրականացվում: Իհարկե, ժամանակները փոխվել են, հիմա խարույկի վրա  որևէ մեկին չեն բարձրացնում,բայց, ըստ էության, այդ հալածանքներն ու բանավոր խոսքը նույնպես կարող են շատ ուժեղ խոցել մարդկանց: Դա կարող է հիմք հանդիսանալ նաև արտագաղթի համար,արդյոք մենք դա պետք է թույլ տանք»,-նշում է Ավետիք Իշխանյանը:

Խդր Հաջոյան
Իսկ Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալ Խդր Հաջոյանը նշում է, որ Հայաստանը թեև այն պետություններից է, որտեղ եզդի ազգի համար մշակույթի և կրոնական ոլորտում զարգացման մեծ հնարավորություններ են ընձեռվել,սակայն խտրականության դեպքեր, այնուամենայնիվ, լինում են. «Խոսքը վերաբերում է ոչ այնքան կրոնական պատկանելությանը, այլ այն  կարծրատիպերին, որ  կան Հայաստանում եզդիների վերաբերյալ:  Եզդիների ազգային միությունը այժմ քայլեր է ձեռնարկում այդ կարծրատիպերը կոտրելու համար»:


ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը նշում է, որ երիտասարդների հետ տարբեր թեմաներով նմանատիպ քննարկումներ նախատեսում են կազմակերպել նաև հետագայում:
հղում`
http://www.armhels.com/index.php?id=1739&menu1=13&menu2=13

0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More