English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified


Thursday, February 9, 2012

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները

Պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած եզդիները`
Ազիզ Թամոյանի Հրամանատարությամբ


ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, փետրվարի 9-ին 2012 թ. «ՀՀ Զինված Ուժեր 20 տարիե հոբելյանական հուշամեդալով  պարգևատրեց  ազգությամբ եզդի 10 ազատամարտիկների, որից 2-ը «մարտական  ծառայության» մեդալով: Միջոցառմանը ներկա էին գտնվում Եզդիների ազգային միության նախագահ` Ազիզ Թամոյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Շուշանիկ Սարատիկյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ՀՀ Ազգային փոքրամասնությունների Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիսը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի փարձագետ Սիաբանդ Բաքոյանը, Էզդիխանա թերթի խմբագիր Խդր Հաջոյանը (Թամոյան):

Ձախից աջ` Սլավիկ Ռաֆայելիս, Սիաբանդ Բաքոյան,
Ազիզ Թամոյան, Շուշանիկ Սարատիկյան

Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանն ասաց,  որ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են:


«Հայոց բանակն իր էությամբ եւ պատրաստակամությամբ բարձր հիմքերի վրա է դրված: Մեր բանակը հաղթող բանակ է: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Պատերազմից մենք հաղթանակով դուրս եկանք, թեև ցավը դեռևս չի մոռացվել։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև։ Եզդիները շարժմանը մասնակցելով՝ բարձր պահեցին մեր անունը», -միջոցառման ժամանակ նշեց  Ա. Թամոյանը:

Ձախից աջ` Սիաբանդ Բաքոյան, Ֆելիքս Պողոսյան,
Ազիզ Թամոյան, Խդր Հաջոյան, Ռուստամ Բրոյան


Նշենք նաև, որ Ղարաբաղյան պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցել է 500 եզդի ազատամարտիկներ, որից ունեցել են 30-ից ավելի զոհեր և անհայտ կորածներ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մասնակցել ենք կռիվներին ամենաթեժ ժամանակահատվածում՝ 1990-1994թթ.։ Պատրաստ ենք հետագայում էլ մեծ նվիրվածությամբ գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,-վստահեցրին պարգևատրվածները։


Վերջում Ա.Թամոյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար պր. Սեյրան Օհանյանին, որը բազմաթիվ անգամ իր հարգանքն է ցուցաբերում ազգությամբ եզդի ազատամարտիկներին:


հղում`
http://armenpress.am/arm/news/679230/pargevatrvecin-xarabaxyan-paterazmin-masnakcats-ezdinery.html


0 comments:

Post a Comment

PLEASE LIKE

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More