Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհավորում է ՀՀ բանակի կազմավորման 21-րդ ամյակը

"Այսօր տարբեր զորամասերում ծառայում են նաև ազգությամբ եզդի զինվորներ, ովքեր նույնպես ջանք չեն խնայում պաշտպանելով մեզ` ՀՀ քաղաքացիներիս: Նշեմ, որ հայերը և եզդիները լինելով դարավոր բարեկամ ժողովուրդներ, միշտ կանգնած են եղել կողք կողքի ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ, այն ապացուցող բազում փաստեր կան, այն է Անդրանիկ Զորավարի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը, որը փայլատակեց Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ իմ գլխավորությամբ 500 հոգանոց եզդիական կամավորական ջոկատով մեկնելը մարտի դաշտ, պաշտպանելու Հայոց հողը, տալով 30-ից ավելի զոհեր" նշում է Ա. Թամոյանը:
"Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս ու աշխարհում գտնվող ամբողջ հայությանը":
0 comments:
Post a Comment