Միջոցառում նվիրված Ջահանգիր աղայի հիշատակին

Եզդի ազգը երբեք չի մոռանա իր քաջարի զավակների իրականացրած սխրանքները: Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների հիշատակը վառ պահելու և միջոցառմանը մասնակցելու համար ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու հեղինակավոր անձինք, այդ թվում Ջահանգիր աղայի կրտսեր որդին` Սուրիկ աղան և վերջինիս ընտանիքը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, Նոր Նորքի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորքի վարչական շրջանի երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը, Ներքին գործերի փոխգնդապետ Օլչի Ամոյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք փոխգնդապետեր, հոգևորականներ, և հեղինակավոր ու մեծարգո շատ ու շատ այլ անձինք:
![]() |
Համիկ Թամոյան |
Նրանք բոլորը եկել էին նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնը, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1918թ.-ին Մայիսյան ճակատամարտերին մասնակցած եզդի ու հայ քաջարի մարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն իրենց ընտանիքների, ազգի, հայրենիքի: Շնորհիվ նրանց` մենք այսօր ապրում ենք խաղաղ ու անվտանգ երկրում, և մեր պարտքն է ամեն անգամ հիշելու նրանց ազգանվեր գործերը, քաջագործությունները ևն:
Միջոցառման ընթացքում եզդի երգիչները կատարեցին մի շարք հայրենասիրական երգեր (եզդիերեն և հայերեն լեզուներով)` նվիրված Մայիսյան ճակատամարտերում մարտնչած եզդի ու հայ քաջարիներին:
Սաիդ Ավդալյան
Եզդիների ազգային միութունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին հանձինս Արման Օզմանյանին